Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Լա՜վ ախորժակ ունեն

Լա՜վ ախորժակ ունեն
15.11.2012 | 20:40

Խորհրդրանանը վերցնելու, իմպինչմենտի տանելու առաջին «օպրոբացիա՞ն» է սա:
Այո: ԲՀԿ-ն մկանունքն է ցուցադրում` շարունակելով շանտաժի այն գործելաոճը, որն սկսել է կոնսուլտացիաներ անելով. այն է, թե` Սերժ Սարգսյան, եթե մեզ չտաս վարչապետի պոստը, այ էսպե՜ս կգնանք աչքներս ուր կտրի:
Կարծում ենք, ԲՀԿ-Լեւոն Զուրաբյան հերթական շանտաժը լուրջ ընդունելու դեպքում Սերժը ԲՀԿ-ին կասի` «դոլոյ». այն է` կկազմաքանդի ԲՀԿ-ն` նրա պատգամավորական կորպուսը. վերջիններիս դանդաղ քելքով դուրս բերելով ԲՀԿ-ից, դարձնելով անկախականներ: Որպես առաջին քայլ: Հաջորդ քայլերն էլ ուղիղ համեմատական կլինեն ԲՀԿ-ի նոր-նոր բացվող ախորժակին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 10088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ